Նինոծմինդայի կարատեիստները հաղթանակով վերադարձան Թբիլիսիից

Նինոծմինդայի կարատեիստները հաղթանակով վերադարձան Թբիլիսիից

Մարտի 26 -ին, Թբիլիսի քաղաքում անցկացվեց Վրսաստանի «Կյոկուշին» կարատեյի նորեկների առաջնությունը:

Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 18 մասնակիցներ մարզիչներ՝ Սերգո Քսպոյանի եւ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեկնեցին Թբիլիսի:

Սերգո Քսպոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Ջիգրաշենի սպորտդահլիճից մասնակցեցինք թվով 6 մասնակիցներով: Մենք ձեռք բերեցինք 1 մեդալ առաջին տեղի համար, 3 մեդալ երկրորդ տեղի եւ 2 մեդալ երրորդ հորիզոնականի համար»:

Մարզիչ Սամվել Դարբինյանի խոսքով՝ տղաները շատ լավ հանդես եկան, առաջնությանը մասնակցում էին 8 տարեկանից բարձր նորեկ մարզիկները: Մենք ներկայացանք թվով 12 մասնակիցներով, որտեղից ձեռք բերեցինք 1 մեդալ առաջին տեղի համար, 4 մեդալ երկրորդ տեղի համար եւ 7 մեդալ 3 -րդ հորիզոնականի համար:

«Ապրիլի 16 -ին ունենք հրավեր նաեւ Հայաստանում «Կյոկուշին» կարատեյի բաց առաջնությանը եւ պատրաստվում ենք մասնակցել, այս անգամ կմեկնենք ավելի լավ պատրաստված եւ փորձ ունեցող երեխաների հետ»,- նշեց Դարբինյանը:

Կարդացեք նաեւ՝