Ախալցիխեում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 3 նոր դեպք է գրանցվել

Ախալցիխեում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 3 նոր դեպք է գրանցվել

Ղրիմ-Կոնգոյի երեք նոր դեպք է գրանցվել Ախալցիխեի քաղաքապետարանում՝ Խեոտթի գյուղում, Անդրիածմինդայում և Ախալցիխե քաղաքում։

Այս տարի ողջ տարածաշրջանում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով հիվանդացել է 15 մարդ։ Նրանցից մեկը՝ Ծղատբիլայում բնակվող ընտանեկան բժիշկը, մահացել է։

Հիվանդության դեպքեր են գրանցվել հետևյալ գյուղերում.

Ասպինձայի քաղաքապետարան
 – Տոլոշի, Ձվելի, Ռուսթավի; Օթա

Ադիգենիի քաղաքապետարան – Աբասթումանի, Նաքուրդևի;

Ախալցիխեի քաղաքապետարան – Անդրիածմինդա, Մուսխի, Ծղալթբիլա, Անդա: sknews.ge


Որոնք են Ղրիմ-Կոնգոյի ախտանիշները.

Մարդկանց մոտ Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը ի հայտ է գալիս վարակված տզի հետ շփվելուց 1-9 օր հետո (կծում, ճզմված տզի հետ շփում)։ Բնորոշ է բարձր ջերմաստիճանը։ Մաշկի տակ և կծած հատվածներում առաջանում են կապտուկներ, զարգանում է արյունահոսություն ներքին օրգաններից։

Հիվանդության ախտանշանները սկսվում են հանկարծակի ցնցումներից: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C, սկսվում է մկանային և գլխացավի ցավով, փսխումով, փորլուծությամբ։ Մարդկանց մոտ հիվանդությունը ծանր է և առանց ժամանակին բուժման կարող է ավարտվել մահով:

Բարձր ռիսկի խմբում են հիմնականում ֆերմերները, հովիվները և անասնաբույժները։ Նաև՝ անձինք, ովքեր սերտ կապի մեջ են Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդով տառապող մարդկանց հետ։