Վրաստանում կամուրջ է փլուզվել. բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Վրաստանում կամուրջ է փլուզվել. բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Վրաստանի արևմուտքում՝ Սամեգրելոյում, կամրջի փլուզման հետևանքով բեռնատարի վարորդը մահացել է։

Նակիանի-Չխորոցկա միացնող կամուրջը չի կարողացել դիմանալ խճաքարով բեռնված բեռնատարի ծանրությանը։

Լրատվամիջոցները ենթադրում են, որ թույլատրելի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ գերազանցվել է։ Կա նաև վարկած՝ վնասված հենարանի և կամրջի վիճակում առկա խնդիրների մասին։

Ողբերգության պատճառների մասին հարցերին պետք է պատասխան տա հետաքննությունը։

Վարորդի ինքնությունը պարզվում է, հայտնի է, որ նա Ծալենջիխայի շրջանի բնակիչ է։