Վրաստանում փակվում է հավի մսի խոշոր արտադրողներից մեկը

Վրաստանում փակվում է հավի մսի խոշոր արտադրողներից մեկը

Վրացական խոշոր թռչնաբուծական Nozadze Poultry Farming ընկերությունը դադարեցրել է աշխատանքը։ Ընկերության ղեկավար Մամուկա Նոզաձեի խոսքով, արտադրությունը դադարեցվել է կես տարի առաջ, իսկ պատճառը արդյունաբերության ծանր վիճակն է։

«Մեր գործունեության վրա բացասաբար են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են արժույթի տատանումները, կոմունալ վճարումների ավելացումը, ինչպես նաև թռչնաբուծության նկատմամբ կառավարության վերաբերմունքը, ինչը հանգեցնում է ընկերությունների վնասների»,- ասաց նա։

Նրա խոսքով, կառավարությանը պետք է հարցնել, թե ինչով է պայմանավորված այն, ինչ տեղի է ունենում ոլորտում, որը հրաժարվում է հավի արտադրությունն ազատել ԱԱՀ-ից, ինչը կտրուկ ավելացնում է բիզնեսի ծախսերը։

«Մոտ ապագայում աշխատանքը վերսկսելու պլաններ չունենք։ Մենք կվերսկսենք աշխատանքը այն բանից հետո, երբ երկիրը կունենա նորմալ կառավարություն»,- ասել է Մամուկա Նոզաձեն.bizzone.info