Վրաստանում թուրքական դեղամիջոցները չեն թանկանա

Վրաստանում թուրքական դեղամիջոցները չեն թանկանա

Վրաստանում թուրքական դեղամիջոցները չեն թանկանա»,- նշված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, Թուրքիայի Հանրապետությունում դեղերի համար եվրո/լիրա ֆիքսված փոխարժեքը վերանայելու մասին ընդունված որոշումը չի ազդում Վրաստան ներկրվող թուրքական դեղամիջոցի գնի վրա։

«Հանրությանը տեղեկացնելու համար բացատրում ենք, որ 2023 թվականից թուրքական լիրայի նկատմամբ լարիի փոխարժեքը 46 տոկոսով ամրապնդվել է, ուստի լարիի ուժեղացման ֆոնին Վրաստանում դեղերի գների վրա ազդեցություններ չեն լինի, իսկ վրացական ընկերությունները թուրքական դեղագործական շուկայից ավելի ցածր գնով դեղեր կգնեն ու կներկրեն։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Թուրքիայում դեղերի գները մի քանի անգամ ճշգրտվել են, սակայն լիրայի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման պատճառով այս որոշումը չի ազդել Թուրքիայից Վրաստան դեղերի ներկրման արժեքի վրա։ .
Վրաստանի համար Թուրքիայի դեղագործական շուկան բացվել է 2022 թվականի հունվարին։ Արդյունքում դեղերի գներն էժանացել են 70-80 տոկոսով։
«Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան խնայում է մոտավորապես 200 մլն լարի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։