Նինոծմինդայում խոշոր եղջերավոր անասունների շրջանում հիվանդություն է տարածված

Նինոծմինդայում խոշոր եղջերավոր անասունների շրջանում հիվանդություն է տարածված

Ֆոտոն արխիվից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի խոշոր եղջերավոր անասունները վարակված են խշխշուկ հիվանդությամբ։ Սակայն այս հիվանդության որ շտամն է տարածված շրջանում, դեռևս հայտնի չէ։

Հիվանդ անասունների քանակն ու ախտանշանները փորձեցինք ճշտել Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցչի հետ [մեր տվյալներով՝ Գորելովկայում այս հիվանդությունն առավել տարածված է], սակայն այս պահին գյուղի անասնաբույժի հետ կապ հաստատել չենք կարող։

Ինչպես «Ռադիո Nor»-ին հայտնեց անասնաբույժ Արթուր Մղդեսյանը, մինչ այժմ իրեն կանչել են միայն երեք գյուղ (Փոքր Արագյալ, Սպասովկա, Գորելովկա), որտեղ տարածվել է հիվանդությունը։ Նրա սեփական տվյալներով՝ միայն Գորելովկայում ավելի քան 120 խոշոր եղջերավոր անասուն է հիվանդացել։

Հավելենք որ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ամառային արոտավայրում խշխշուկ հիվանդությամբ վարակվել են խոշոր եղջերավոր անասունները: Արոտավայրը գտնվում է Սաղամո լճի մոտակայքում, գյուղից 15 կմ հեռավորության վրա: Հեշտիա գյուղում արդեն 3-ը անկել են մի քանիսն էլ արդեն բուժվել են:

Արթուր Մղդեսյանի հետ ավելի մանրամասն զրուցեցինք վիրուսի ախտանիշների և առաջարկությունների մասին։

Radio NOR · ნინოწმინდაში დაავადება "თურქულია" გავრცელებული

Նշենք, որ հունիսին Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալությունը Եվրահանձնաժողովի որոշմամբ ստացել է 345 հազար դեղաչափ պատվաստանյութ SAT-2 շտամի դեմ։