Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը տասներկու մեծագույն տոներից մեկն է։

Քրիստոնեական հավատքի համաձայն՝ Գաբրիել հրեշտակապետը Աստվածամորն ասաց, որ երեք օր հետո քնելու է։Աստվածածնի ցանկությամբ Տերը հավաքեց Աստվածամորը քարոզելու գնացած սուրբ առաքյալներին՝ հրաժեշտ տալու Աստվածամորը։Սուրբ Աստվածածինը առաքյալների կողմից թաղվել է Գեթսեմանիի գերեզմանում։ Երրորդ օրը առաքյալները հայտնաբերեցին, որ Տերը հարություն տվեց Աստվածամորը մեռելներից և բարձրացրեց նրան երկինք: Այդ պատճառով էլ Եկեղեցին Մարիամ Աստվածածնի վախճանը անվանում է Վերափոխում: