Թբիլիսիում մեքենա է հրկիզվել. կա զոհ

Թբիլիսիում մեքենա է հրկիզվել. կա զոհ

Թբիլիսիի Հուալինգ պլազայի մոտ ավտոմեքենա է այրվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեքենայի հրկիզվելու հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Ըստ շրջող լուրերի՝ հրկիզմանը նախորդել է ավտովթարը։ Ըստ տեղեկությունների` վարորդը չի կարողացել կառավարել մեքենայի ղեկը, որի հետևանքով հարվածել է բեռնատարին, ապա՝ սյանը։ aliq.ge