Աղջկա մերկ լուսանկարները ուղարկել է հարազատներին

Աղջկա մերկ լուսանկարները ուղարկել է հարազատներին

Վրաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով վրացի աղջկա հետ վիճաբանությունից հետո նրա մերկ լուսանկարներն ուղարկել է ընդհանուր ընկերներին։

Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է անձնական կյանքի գաղտնիքը խախտելու մեղադրանքով, հայտնում է Քննչական ծառայությունը։

Այս պատմության մասնակիցները ծանոթացել են Թբիլիսիում և որոշ ժամանակ միասին ապրել։ Ըստ քննիչների՝ մեղադրյալը գաղտնի լուսանկարել է աղջկան։ Բաժանվելուց հետո տղամարդը ինտիմ լուսանկարների տեսահոլովակ է ուղարկել աղջկա հարազատներին:

1992 թվականին ծնված կալանավորին սպառնում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։