Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել էին մոտ 2 ամիս առաջ:
Սպասովկա գյուղից մինչեւ կենտրոնական մայրուղի տանող 3366 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար այս տարի պետբյուջեից և տեղական բյուջեից հատկացվել է 1 631 387 լարի։ Այս գումարի 95% -ը հոգում է պետությունը, իսկ 5%-ը (81 719 լարի)՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը։
Վերնոշյալ մրցույթը 1 623 000 լարիով շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը:
Նինոծմինդայի քաղաքապետարանում Գորելովկայի թեմի ներկայացուցիչ` Մերաբ Միքելաձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Արդեն իրականացվել է կամուրջների փոփոխման, ճանապարհի հարթեցման եւ խճապատման աշխատանքները: Ինչպես նաեւ գյուղում անցկացվել է ջրահեռացման համակարգ: Ընկերությունը աշխատանքները պետք է ավարտին հասցնի մինչեւ սեպտեմբերի 15 -ը»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Այն հարցին, թե երբ կասֆալտապատվի դեպի Սպասովկա տանող ճանապարհը, «Ջավախավտոգզա» ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեն պատասխանեց:
«Այս պահի դրությամբ իրականացնում ենք կոյուղագծի անցկացման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո կանցնենք ասֆալտապատաման աշխատանքներին: Ժամկետի մասին տեղեկություն չունեմ, բայց աշխատանքները ժամանակին կհասցնենք ավարտել»:
Ավելացնենք նաեւ, որ նախագծի համաձայն փռվելու է 6 -րդ կարգի ասֆալտ, լայնությունը 6 մետր իսկ ասֆալտի հաստությունը 10 սմ: Աշխատանքների ավարտման ժամկետը կազմում է 16 շաբաթ:
Կարդացեք նաեւ՝