Ավարտվել են Օրլովկա և Սպասովկա գյուղերի գյուղամիջյան ճանապարհների ձնամաքրման աշխատանքները

Ավարտվել են Օրլովկա և Սպասովկա գյուղերի գյուղամիջյան ճանապարհների ձնամաքրման աշխատանքները

Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ավարտվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի վարչական միավորի Օրլովկա և Սպասովկա գյուղամիջյան անանցանելի փողոցների ձնածածկույթից ձնամաքրման հատուկ աշխատանքները։

Ըստ փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի՝ մաքրման աշխատանքներն իրականացվել են բնակիչների խնդրանքով։

Նշենք, որ գյուղամիջյան ճանապարհների անանցանելի վիճակը շատ հաճախ բողոքի առիթ է հանդիսանում բնակիչների շրջանում։ Ինչպես հայտնում են Քաղաքապետարանից՝ գյուղամիջյան ճանապարհների մաքրումը իրականացվում է զուտ բնակիչների խնդրանքով։