Որ փուլում են գտնվում դեպի Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Որ փուլում են գտնվում դեպի Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման նախանական աշխատանքները մեկնարկել են:

Սպասովկա գյուղից մինչեւ կենտրոնական մայրուղի տանող 3366 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար այս տարի պետբյուջեից և տեղական բյուջեից հատկացվել է 1 631 387 լարի։ Այս գումարի 95% -ը հոգում է պետությունը, իսկ 5%-ը (81 719 լարի)՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը։

Վերնոշյալ մրցույթը 1 623 000 լարիով շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը, որը արդեն մի քանի օր է աշխատանքները սկսել է:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Արդեն սկսել ենք կամուրջների փոփոխման աշխատանքը, սպասում ենք անձրեւները դադարեն որպեսզի սկսենք հարթեցման աշխատանքները»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Որ փուլում են գտնվում դեպի Սպասովկա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Ավելացնենք նաեւ, որ նախագծի համաձայն փռվելու է 6 -րդ կարգի ասֆալտ, լայնությունը 6 մետր իսկ ասֆալտի հաստությունը 10 սմ: Աշխատանքների ավարտման ժամկետը կազմում է 16 շաբաթ: