Ժդանովականից Սամեբա գյուղ տանող ճանապարհը վատ վիճակում է. Կլինի՞ խճապատում

Ժդանովականից Սամեբա գյուղ տանող ճանապարհը վատ վիճակում է. Կլինի՞ խճապատում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից դեպի Սամեբա տանող ճանապարհին գրեթե անհնար է երթևեկել՝ ճանապարհը ծածկված է խորը փոսերով, ինչի պատճառով մեքենաները փչանում են։ Բնակիչների խոսքով՝ ճանապարհի այս հատվածը՝ մոտ չորս կիլոմետր երկարությամբ, մեկ ժամ է պահանջում քաղաք հասնելու համար։

Անմխիթար վիճակում են նաև Ժդանովական գյուղի ճանապարհները, որոնք վերանորոգման կարիք ունեն։

Հունիսին այս խնդիրը քննարկել ենք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ։ Նրա խոսքով, ճանապարհների վատ վիճակի պատճառով նախատեսվում է հարթեցման աշխատանքներ իրականացնել։ Արալը պետք է տրամադրի անհրաժեշտ մանրացված քարը մոտավորապես 10 օրվա ընթացքում, որից հետո կսկսվեն հարթեցման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Ժդանովականի ճանապարհներին, ապա ամեն ինչ կախված է ավազի կամ խճաքարի առկայությունից։

Արդեն երկու ամիս է, ոչ մի աշխատանք չի կատարվել։ Բնակիչները հետաքրքրվում են, թե երբ են ճանապարհները լցվելու. Մենք նորից դիմեցինք քաղաքապետարան, մեզ ասացին, որ ընկերությունը պետք է մանրացված քար տրամադրի։ «Արալ» ընկերությունը նախատեսում է քաղաքապետարանի նվիրաբերած խիճը օգտագործել նաև Փարավանի գյուղի ճանապարհը լցնելու համար։ Ներկայումս Ժդանովականից Սամեբա ճանապարհի ասֆալտապատման նախագիծն արդեն պատրաստ է։