Սեպտեմբերի 11-ից Նինոծմինդայի նախադպրոցական հաստատությունները կվերսկսեն աշխատանքները

Սեպտեմբերի 11-ից Նինոծմինդայի նախադպրոցական հաստատությունները կվերսկսեն աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզները սեպտեմբերի 11-ից կվերսկսեն աշխատանքը։ Սեպտեմբերի 5-ից կաշխատեն նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները. Օգոստոսի 1-ից մանկապարտեզները թե՛ քաղաքի, թե՛ շրջանի գյուղերի մանկապարտեզներն արձակուրդում էին, իսկ սեպտեմբերի 11-ից կվերսկսեն աշխատանքը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 31 գյուղ։ Ընդհանուր առմամբ շրջանում գործում է 14 մանկապարտեզ, որից 2-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ Մինչեւ 2023 թվականը նախատեսվում է եւս 3 մանկապարտեզ բացել Ղուլալիս, Փարավանի եւ Փ.Խանչալի գյուղերում։

Մոտ 1000 երեխա հաճախում է նախակրթարաններ ամբողջ շրջանում: Ութ մանկապարտեզ ունի երկլեզու ուսուցում վրացերեն և հայերեն լեզուներով, իսկ մնացած մանկապարտեզներում կներդրվի երկլեզու կրթություն ։

Նշենք, որ գյուղացիների համար կարևոր խնդիրներից է մանկապարտեզի բացակայությունը։ Մանկապարտեզների բացմամբ նոր աշխատատեղեր են հայտնվում, երեխաները հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ։ Ծնողները, երեխաներին մանկապարտեզ ուղարկելով, կարող են ապահով իրենց գործերով զբաղվել։

2023 թվականին քաղաքապետարանի միջոցներով նախկին մանկապարտեզի հին շենքի փոխարեն, որը գտնվում է Ճոճաշեն թաղամասի Բաղրամյան փողոցի հատվածում, նոր մանկապարտեզ կկառուցվի։ Նոր մանկապարտեզի կառուցման համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Դրա համար նախատեսված է 3 800 000 լարի։ Նախագիծը նախատեսում է հին շենքի քանդում և նոր մանկապարտեզի կառուցում։