Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ Վրաստանի սահմանից 162 կմ հեռավորության վրա գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով երեկոյան 9:30-ի սահմաններում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ավերածությունների մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աջիկաբուլ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 23,1 հազար մարդ։ 

Ցնցումների օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։