Կարկուտը հսկայական վնասներ է հասցրել բնակիչներին

Կարկուտը հսկայական վնասներ է հասցրել բնակիչներին

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդա քաղաքում։ Մոտ 20 րոպե տեւած կարկուտը ծածկել է գետինը, հողին հավասարեցրել բնակիչների այգիներն ու բերքը։

Հսկայական վնասներ են հասցվել քաղաքի բնակիչներին՝ վնասվել են տների տանիքներ, ջարդվել են մեքենաների դիմապակիներ, ծառեր, ջերմոցները, վնասվել են էլեկտրական մալուխները։

Նինոծմինդայի բնակիչները չեն հիշում, որ վերջին տարիներին քաղաքում նման մեծության կարկուտ տեղացած լինի։

Ըստ Նինոծմինդա քաղաքի բնակիչների՝ վնասը շատ մեծ է։ Կարտոֆիլի ցողուններից ոչինչ չի մնացել։ Նաև գետնին է հավասարեցրել հացահատիկը։ Տների տանիքները վերածվել են ցանցի:

Ուժեղ կարկուտի հասցրած վնասները դեռ դժվար է գնահատել։

Radio NOR · Град размером с перепелиное яйцо обрушился на Ниноцминду

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, մինչ օրս քաղաքապետարանում ստացված դիմումների մեծ մասը քաղաքից է։ Բոլոր դիմումները կքննարկվեն և յուրաքանչյուրի վերաբերյալ որոշում կկայացվի։ Սակայն քաղաքապետարանը կարող է օգնել միայն վնասված տանիքների վերականգնման հարցում։ Այլ ենթակառուցվածքներին հասցված վնասը՝ վնասված մեքենաներն ու հողատարածքները, քաղաքապետարանը չի կարող փոխհատուցել, քանի որ դրա համար կան ապահովագրական ընկերություններ, որտեղ բնակիչները պետք է նախապես ապահովագրեին իրենց գույքն ու հողատարածքները։