Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Սոչի

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Սոչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Սոչի։ Տեղեկությունը տարածել են ռուսական և թուրքական լրատվամիջոցները։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը Սոչիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 12:15-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ռուպելը, ինչպես նաև Սոչիի քաղաքապետը և ԱԳՆ արարողակարգի ծառայության աշխատակիցները։

Էրդողանն այսօր Սոչիում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ տեղեկությունների՝ երկու երկրների նախագահների զրույցի հիմնական թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանի՝ «հացահատիկային համաձայնագրին» վերադառնալու հարցը։ 1tv.ge