Ճանապարհներին վերահսկվում է տրանսպորտային միջոցների արտանետումները

Ճանապարհներին վերահսկվում է տրանսպորտային միջոցների արտանետումները

Այսօրվանից՝ սեպտեմբերի 4-ից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, սկսվում է ավտոճանապարհներին ավտոմոբիլների տեսանելի արտանետումների վերահսկումը։

Հսկողությունը կիրականացվի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության շարժական բրիգադների կողմից՝ հատուկ գործիքների կիրառմամբ՝ կառավարության որոշմամբ սահմանված նորմերին և կանոններին համապատասխան։

Խախտում հայտնաբերելու դեպքում ֆիզիկական անձը առաջին անգամ կտուգանվի 100 լարիով, խախտումը կրկնելու դեպքում (նույն արարքը կատարվել է առաջին տուգանքից 15 օր հետո)՝ 300 լարիով։Վերջին տուգանքից 15 օր հետո իրավախախտումը կրկնելու դեպքում՝ 600 լարի։ Իրավաբանական անձը առաջին անգամ կտուգանվի 500 լարիով, երկրորդ խախտման համար՝ 1500 լարիով, երրորդ խախտման դեպքում՝ 3000 լարիով։

Արտանետումների վերահսկողությունից խուսափելը պատժվում է նույն պատժամիջոցով։

Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կկրճատվի 20%-ով։

Անձը կազատվի վարչական պատասխանատվությունից, եթե խախտումը հայտնաբերելուց հետո 2 ժամվա ընթացքում վարորդը, կամ տրանսպորտային միջոցի սեփականատերը իր միջոցների հաշվին հավատարմագրված տեսչական կենտրոնում կանցկացնի համապատասխան տրանսպորտային միջոցի զննում եւ կորոշվի, որ նշված ավտոմեքենայի արտանետումները համապատասխանում են սահմանված նորմերին։

Ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումներում վնասակար նյութերի բաղադրության վերահսկողությունը կիրականացվի Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում։
Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովին կից տրանսպորտային միջոցների արտանետումների հիմնախնդիրներն ուսումնասիրող և էկո տրանսպորտի ներդրմանը նպաստող աշխատանքային խմբի կողմից հաստատված առաջարկության հիման վրա գարնանային նստաշրջանի շրջանակներում Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ ճանապարհներին տեսանելի արտանետումներով տրանսպորտային միջոցների արտանետումներում վնասակար նյութերի պարունակության վերահսկման մասին, որը հավանության է արժանացել Վրաստանի խորհրդարանի կողմից։ sknews.ge

Սեպտեմբերի 4-ից սկսվում է ավտոճանապարհներին ավտոտրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների վերահսկումը