Դժվարություններ և ծանրաբեռնված աշխատանք. Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատանքը կարկուտից հետո

Դժվարություններ և ծանրաբեռնված աշխատանք. Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատանքը կարկուտից հետո

Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունն արդեն մի քանի օր է ծանրաբեռնված է աշխատում։

Նինոծմինդայում կարկուտի պատճառած վնասից հետո դժվարություններ են առաջացել կոմունալ ծառայության համար։ Կարկուտը վնասել է տանիքներ և վնասել մեքենաներ, այդ թվում՝ կոմունալ ընկերության աղբատար մեքենաներից մեկը։

Մունիցիպալիտետն ունի երեք աղբահան մեքենա և մեկ տրակտոր, որոնցով աղբը հավաքում են ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում։ Սակայն արդեն մի քանի օր է՝ աղբահանող մեքենաներից մեկի խափանման պատճառով կոմունալ ծառայության աշխատանքը դժվարանում է։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանը, քանի որ կարկուտը վնասել է տների մեծ մասի տանիքները, շատ բնակիչներ սկսել են փոխել շիֆերը, ավելի հաճախ սկսել են աղբամանները լցվել։ Մինչ մենք մի փողոցից աղբ ենք հանում, տեղափոխվում ենք մյուսը, նախորդը կրկին լցվում է, ուստի չենք կարող ժամանակին մաքրել ամբողջ քաղաքը։ Բացի այդ, կարկուտը վնասել է ծառերի ճյուղերը, ինչը լրացուցիչ աշխատանք է ավելացրել ։

Անդրանիկ Բդոյանի խոսքով՝ աշխատակիցներն ունեն ծրագիր, ըստ որի՝ յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես պետք է անել իր աշխատանքը. <<Սակայն մենք աղբահանող մեքենաների պակասի խնդիր ունենք, քանի որ եղածները բավարար չեն ավելի արդյունավետ աշխատելու համար, և դրանք հաճախ են շարքից դուրս գալիս հին լինելու պատճառով։ Սա խնդիր է ստեղծում, քանի որ ամբողջ շրջանում գործում է աղբահանության ընդամենը երկու մեքենա>>:

Ավելին իմացանք կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանից։

Radio NOR · Трудности и напряженный режим работы: Коммунальная служба Ниноцминда после града