Փարվանայից երկու աղջիկնր ստացել են 100% կրթական դրամաշնորհ

Փարվանայից երկու աղջիկնր ստացել են 100% կրթական դրամաշնորհ

Փարվանա (Ռոդիոնովկա ) գյուղում բնակվող երկու երիտասարդ աղջիկներ` Բուրաստան Մկրտչյանը և Էմիլիա Կյուրեղյանը ստացել են 100% կրթական դրամաշնորհ։ Փարվանա գյուղի բազային դպրոցը ավարտելուց հետո նրանք ուսումը շարունակել են Փոկայի միջնակարգ դպրոցում և այս տարիների ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն ։

«Չնայած որ դեռ չունեմ հստակ ընտրած մասնագիտություն, սակայն մեկ տարվա ընթացքում կկողմնորոշվեմ, թե որ ուղղությամբ կգնամ, միշտ ցանկացել եմ հումանիտար բնագավառում հայտնվել: Այդ շրջանում բնականաբար շատ դժվարությունների հանդիպեցի, սակայն չհանձնվեցի և հասա իմ նպատակին։ Երևի սա իմ ամենափոքր, սակայն ամենաարժեքավոր հաջողությունն էր, կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է »- նշեց Բուրաստան Մկրտչյանը ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի երկու աղջիկները 1+4 ծրագրով ստացել են 100% կրթական դրամաշնորհ։

Իր մասնագիտական կողմնորոշումների մասին մեզ պատմեց նաև Էմիլիա Կյուրեղյանը:

Radio NOR · Փարվանայում գյուղում բնակվող երկու երիտասարդ աղջիկներ, ստացել են 100%

Նյութը պատրաստել է Nor ռադիոյի կամավոր Շուշան Մկրտչյանը.