Ուսանողների ֆինանսավորման ծրագիրը մեկնարկում է

Ուսանողների ֆինանսավորման ծրագիրը մեկնարկում է

Ուսանողներին ընդառաջելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունն այսօրվանից մեկնարկում է սոցիալական ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը:

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը շարունակում է ֆինանսավորել հետևյալ սոցիալական կատեգորիաները, որոնք գործում էին նաև նախորդ տարիներին.

  • բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ ունեցող դպրոցների շրջանավարտներ,
  • օկուպացված տարածքներից ուսանողներ,
  • տարածքային ամբողջականության համար ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների, ծանր/զգալի հաշմանդամություն ունեցող վետերանների կամ նրանց երեխաների երեխաները,
  • ծնողազուրկ (հայր, մայր) ուսանողներ,
  • բազմազավակ ընտանիքի անդամներ (4 և ավելի երեխաներ),
  • սոցիալապես անապահով ուսանողներ (ընտանիքի սոցիալական վարկանիշը 70 հազար և ցածր),
  • պետական ​​խնամքի տակ գտնվող ուսանողներ,
  • ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ,
  • հայալեզու դպրոցների շրջանավարտներ,
  •  հայրենադարձի կարգավիճակ ստացած ուսանողներ,
  • գրավյալ տարածքների հետ բաժանարար գծին հարող գյուղերի դպրոցների շրջանավարտներ,
  • հաշմանդամություն ունեցող ուսանողներ,
  • աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող անձինք,
  • Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման կամ այլ տեսակի խաղաղապահ գործունեության իրականացման ժամանակ, կամ այդ առաքելություններում առողջությանը հասցված վնասի հետևանքով մահացած Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների երեխաները, խաղաղարար գործողությունների իրականացման հետևանքով ծանր/զգալի արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք կամ նրանց երեխաները։

Ըստ կրթության գերատեսչության՝ հայտերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 26-ը էլեկտրոնային եղանակով, միայն առցանց գրանցման հիման վրա, հայտերի հղումը՝ այստեղ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ:

Գրում է Ալիք Մեդիան