Սամցխե-Ջավախեթիում կետչուպի մեջ թունավոր նյութ է հայտնաբերվել

Սամցխե-Ջավախեթիում կետչուպի մեջ թունավոր նյութ է հայտնաբերվել

Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ստորաբաժանման ներկայացուցիչները, պետական վերահսկողության շրջանակներում, կետչուպ «PRIMO»-ում հայտնաբերել են արգելված և առողջության համար վտանգավոր սուդանի խմբակային ներկ։ Գրում է Հարավային դարպասը։

Նշված կետչուպի արտադրողը Հայաստանում գտնվող «Սանփուդիա» ՍՊԸ-ն է (զուտ՝ 200գ., Արտադրման ամսաթիվ՝ 03.06.2023թ.): Վրաստանի Ախալքալաք քաղաքում գրանցված Գագիկ Քոբալյանը զբաղվում էր արտադրանքի տարածմամբ։

Գործակալության տեսուչներն արգելել են Գագիկ Քոբալյանին վաճառել նշված սննդամթերքը և հանձնարարել հնարավորինս շուտ շուկայից հետ կանչել նշված սննդամթերքը, արձանագրել հետ կանչված սննդամթերքի քանակը և անհապաղ տեղեկացնել գործակալությանը ձեռնարկված միջոցառումների մասին։

Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում սպառողներին չգնել «PRIMO» կետչուպի նշված խմբաքանակը։

Տեղեկատվության համար՝ Սուդանի ներկանյութերը պատկանում են արհեստական ազո ներկերի խմբին և հանդիսանում են սննդամթերքի քիմիական աղտոտիչ, որոնց ավելացումը սննդին արգելված է։