Պարույր Սևակ փողոցում կոյուղու խցանման խնդիրը ժամանակավորապես լուծվել է

Պարույր Սևակ փողոցում կոյուղու խցանման խնդիրը ժամանակավորապես լուծվել է

Նինոծիմինդա քաղաքի Նորաշեն հատվածի Պարույր Սեւակ փողոցում արդեն մի քանի օր է՝ կոյուղագիծը խցանված է։

Օգոստոսի 11-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները ժամանակավորապես վերանորոգել են խափանված կոյուղագիծը։ Ինչպես մեկնաբանեցին այս փողոցի բնակիչները, մի քանի օր է, ինչ կոյուղաջուրը հոսում է ամբողջ փողոցով։ Փողոցում անտանելի գարշահոտ է.

«Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Նինոծմինդայի դեպարտամենտի աշխատակիցների խոսքով՝ կոյուղագիծը ժամանակավորապես մաքրվել է։ Խնդիրն այն է, որ մի տեղ գիծը խցանված էր, գուցե ինչ-որ տեղ էլ գիծը սեղմված է։ Այսօր դրանք բացվել են ժամանակավոր, սակայն ասֆալտի շերտը հանելու թույլտվություն ստանալուց մի քանի օր անց խնդիրը կարող է ամբողջությամբ վերացվել։ Նախ պետք է հեռացնել ասֆալտի շերտը՝ խցանման պատճառը պարզելու համար։

Radio NOR · Временно решилась проблема прорыва канализации