2023 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանից Նինոծմինդա քաղաքի եւ գյուղերի ճանապարհների վերանորոգման համար նախատեսված էր 300 000 լարի, որից ներդրվելու էր նաեւ դեպի Հեշտիայի համայնք տանող ճանապարհի նորոգման համար:
NOR -ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդա քաղաքում եւ դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհներին տեղ-տեղ փոսեր են գոյացել, այսօրվա դրությամբ գնալով այդ փոսերը ավելի շատանում են եւ մեծանում:
NOR ռադիոկայանին Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացրեցին, որ 3 անգամ մրցույթ է հայտարարվել սակայն ոչ մեկը չի կայացել, քանի որ դրանց ոչ ոք չի մասնակցել:
Հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել վերոնշյալ ճանապարհներին, ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, որ նորից մրցույթ հայտարարելը իմաստ չունի, քանի որ այդ գործընթացը երկար կձգվի եւ ասֆալտապատման աշխատանքները ցուրտ եղանակային պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Ուղիղ պայմանագրով նույնպես հնարավոր չէ քանի որ գումարի ծավալը մեծ է: Ճանապարհների փոսերի վերանորոգման աշխատանքները ամենայն հավանականությամբ կտեղափոխվի հաջորդ տարի:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ճանապարհների փոսերի վերանորոգման վերջին մրցույթը հայտարարվել է հունիսի 13 -ին եւ ձգվել է մինչեւ հուլիսի 11 -ը:
NOR ռադիոկայանը ընթացքում կլինի հետեւեողական եւ պարբերաբար կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
Կարդացեք նաեւ՝