Երևանի մերձակայքում մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները

Երևանի մերձակայքում մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները

Երևանի մերձակայքում մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, հայտնում է Reuters-ը։

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանի մերձակայքում գտնվող երկու զորավարժարանում։

Տասնօրյա պարապմունքին մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «վերապատրաստման նպատակը խաղաղապահ գործողությունների շրջանակներում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելն է»։