Ե՞րբ վերջապես կվերանորոգվեն Փոքր Գոնդուրայի, Դիլիֆի եւ Սպասովկայի մինի մարզադաշտերը

Ե՞րբ վերջապես կվերանորոգվեն Փոքր Գոնդուրայի, Դիլիֆի եւ Սպասովկայի մինի մարզադաշտերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա եւ Դիլիֆ գյուղերի մինի մարզադաշտերը քանդվել են եւ օգտագորրծման պիտանի չեն: Ինչպես նաեւ վերանորոգման է ենթակա Սպասովկայի մարզադաշտը:

Փոքր Գոնդուրայի բնակիչները NOR -ի հետ զրույցում ասացին. «Մինի մարզադաշտը արդեն 5-6 տարի է գտնվում է քանդված վիճակում: Խաղադաշտը քանդվել է՝ ինչպես ցանկապատը այնպես էլ տարածքը, որտեղ անձրեւային եղանակներից հետո խաղադաշտը լցվում է ջրով եւ ընդհանրապես սպորտով զբաղվել հնարավոր չէ: Այս տարի պետք է վերանորոգեին սակայն դեռեւս ոչ մի աշխատանք չի տարվել»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ե՞րբ կվերանորոգվեն Փոքր Գոնդուրայի, Դիլիֆի եւ Սպասովկայի մինի մարզադաշտերը

Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հունիս ամսվա տվյալներով տեղեկացրել էին, որ վերնոշյալ գյուղերի մարզադաշտերի ծրագիրը պատրաստ է եւ այն ուղարկված է փորձաքնության: Ծրագիրը ստանալուց հետո մրցույթը կհայտարարվի:

Ճշտելու համար, թե ե՞րբ կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները, նորից դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն որտեղից պատասխանեցին, որ Դիլիֆի, Փոքր Գոնդուրայի եւ Սպասովկայի խաղադաշտերի վերանորոգման մրցույթը հայտարարվել է սեպտեբերի 8 -ին, ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել սեպտեմբերի 16 -ից մինչեւ 19 -ը: Եթե մասնակից լինի եւ պայմանագիրը հաստատվի դրանից հետո աշխատանքները կմեկնարկեն:

Նշենք, որ վերոնշյալ աշխատանքների համար հատկացված է 158 423 լարի, որտեղից 5% -ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից իսկ 95% -ը պետական:

  1. Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտ – 87 963 լարի
  2. Դիլիֆ գյուղի մինի մարզադաշտ – 64 718 լարի
  3. Սպասովկա գյուղի մինի մարզադաշտի – 5742 լարի

Փոքր Գոնդուրայի, Դիլիֆի եւ Սպասովկայի մինի մարզադաշտերի վերանորոգման ծրագիրը by Radio NOR on Scribd

Թե հետագայում ինչպիսի զարգացում կունենա վերոնշյալ մարզադաշտերի վերանորոգման հարցը՝ NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ պարբերաբար կտեղեկացնի այդ մասին:

Թեմատիկ՝