Ադամանդների մաքսանենգության համար ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի

Ադամանդների մաքսանենգության համար ձերբակալվել է օտարերկրյա  քաղաքացի

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Վրաստանի մաքսային սահմանին առանձնապես խոշոր չափերի ապրանքներ տեղափոխելու փաստով ձերբակալվել է օտարերկրյա մի քաղաքացի։ Գրում է Հարավային դարպաս լրատվականը

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը, թաքնվելով մաքսային հսկողությունից, մաքսակետով ցանկացել է անցկացնել  46 029 լարիի չհայտարարագրված ադամանդե քարեր և 46 029 լարի մաքսային արժեքով ոսկյա մատանի։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։