Apple -ը ներկայացրել է iPhone 15-ը

Apple -ը ներկայացրել է iPhone 15-ը

Apple-ն իր ամենամյա աշնանային շնորհանդեսին ներկայացրել է  iPhone 15 շարքը։ Միջոցառումը հեռարձակվել է ընկերության կայքում։

Սմարթֆոնն ունի նույն կտրվածքը Dynamic Island էկրանի վերևում, ինչ անցյալ տարվա iPhone 14 Pro-ն:

iPhone 15-ը գալիս է երկու չափսով՝ 6,1 և 6,7 դյույմ էկրանով։

Սմարթֆոնը հասանելի է հինգ գույներով՝ վարդագույն, սև, սպիտակ, դեղին և բաց կանաչ։ Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ալյումինից՝ կլորացված եզրերով, առջևի և հետևի մասում՝ ապակի։ shantnews.am