Իմփիչմենթի ընթացակարգը չի օգնում Վրաստանին դառնալ կայուն. Պավել Հերչինսկի

Իմփիչմենթի ընթացակարգը չի օգնում Վրաստանին դառնալ կայուն. Պավել Հերչինսկի

Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը լինի կայուն, ուժեղ երկիր՝ շատ ուժեղ ինստիտուտներով,- լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին՝ պատասխանելով նախագահի իմփիչմենթի ընթացակարգի մասին հարցին։

«Եթե ինձ հարցնեք նախագահի ներկայիս իմփիչմենթի մասին, ես օտարերկրյա դիվանագետ եմ։ Ես պետք է շատ զգույշ լինեմ, քանի որ չեմ ցանկանում խառնվել Վրաստանի ներքին գործերին։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը լինի կայուն, ուժեղ երկիր՝ շատ ուժեղ ինստիտուտներով։ Այնպես որ, իմփիչմենթի ընթացակարգը, իհարկե, չէ, որ օգնում է Վրաստանին դառնալ կայուն, ուժեղ, ամուր երկիր՝ ամուր պետական ​​ինստիտուտներով»,- ասել է Հերչինսկին։

Հարցին, թե ինչ է քննարկվել երեկ նախագահի հետ հանդիպմանը, Պավել Հերչինսկին նշել է, որ զրույցի հիմնական թեման Վրաստանի եվրաինտեգրումն է։

«Նախագահը երեկ մեզ հրավիրեց ԵՄ մյուս բոլոր դեսպանների հետ միասին։ Մեր հանդիպման հիմնական թեման Վրաստանի եվրաինտեգրումն էր»,- ասել է Պավել Հերչինսկին։