Վրաստանի իշխանության վրա ազդող միակ սուբյեկտը ժողովուրդն է. Պապուաշվիլի

Վրաստանի իշխանության վրա ազդող միակ սուբյեկտը ժողովուրդն է. Պապուաշվիլի

Վրաստանի իշխանության վրա ազդող միակ սուբյեկտը վրաց ժողովուրդն է,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի, կան բազմաթիվ դերակատարներ, ովքեր փորձում են ազդել Վրաստանի իշխանության վրա, և դա միայն Ռուսաստանը չէ։

«Մենք տեսնում ենք, որ տարբեր հարցերի հետ կապված փորձ է արվում, ճնշում գործադրել, ազդել Վրաստանի վրա, դուք տեսնում եք, թե որքան խմբեր են ներգրավված Սաակաշվիլիի թեմայում՝ Վրաստանի իշխանության վրա ազդելու համար։ Տարբեր ժամանակներում տարբեր խմբեր կամ պետություններ փորձում են նման ազդեցություն ունենալ Վրաստանի վրա, բայց դա «Վրացական երազանքի» իշխանության ուժն է, որ նրա վրա ազդող միակ սուբյեկտը վրաց ժողովուրդն է։ Ես չեմ կարող այլ իշխանության համար խոստում տալ: Սա այն է, ինչ մարդիկ տեսնում են, և այդ պատճառով «Վրացական երազանքն» արդեն երրորդ անգամ է իշխանության ղեկին»,- ասել է Պապուաշվիլին։