Ոստիկանությունը 4 անձի է բերման ենթարկել թրաֆիքինգի մեղադրանքով

Ոստիկանությունը 4 անձի է բերման ենթարկել թրաֆիքինգի մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 4 անձ բերման է ենթարկվել, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածների թվում կան Վրաստանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։

Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-ից 15 տարի ժամկետով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն օտարերկրյա քաղաքացիներ` Մ.Մ.-ն, ծնված 1983 թվականին եւ Ս.Ա.-ն ծնված 1993 թվականին, մշակել են մարդկանց թրաֆիքինգի ծրագիր:

Այս ծրագիրն իրականացնելու և աշխատանքային շահագործում իրականացնելու համար նրանք հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության սպառնալիքների միջոցով ստիպել են տուժածներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձին, Թբիլիսիի տարբեր վայրերում ողորմություն խնդրել։ Այս կերպ ստացված գումարը յուրացվել է։

Եթե ​​տուժողները չեն կատարել մեղադրյալի պահանջները, ապա նրանց հետ վարվել են բանավոր և ֆիզիկական բռնություններով։

Հանցավոր գործողություններ կատարելիս նրանց օգնել են մեղադրյալներ՝ Բ.Ս.-ն ծնված 1961 թվականին եւ Պ.Ս.-ն` ծնված 1978 թվականին, ովքե ապահովել են զոհերի տեղափոխումը «աշխատանքային» վայրեր և նրանց վերադարձը բռնարարների մոտ։ Նշված անձինք ողջ օրվա ընթացքում վերահսկել և հսկել են նաև տուժածներին։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով,- նշում է Վրաստանի ՆԳՆ-ն։