Աշնան կարկուտը. 20 րոպե տեղացած կարկուտը ոչնչացրել է բերքը

Աշնան կարկուտը. 20 րոպե տեղացած կարկուտը ոչնչացրել է բերքը

Մոտ 20 րոպե տևած կարկուտը վնասել է Կախեթիի շրջանի Քվարելի շրջանի մի քանի գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերը, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Տեղի բնակիչների խոսքով՝ ոչնչացել են ինչպես միամյա, այնպես էլ բազմամյա բույսեր, այդ թվում՝ խաղողի այգիների մի մասը։
Առայժմ հայտնի չէ, թե բնական աղետի հետեւանքով Քվարելիի շրջանին ինչ վնաս է հասցվել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը Գրեմի, Ալմաթի եւ Սաբուե գյուղերի մասին է։