Նինոծմինդայի կենտրոնում վերականգնվել է խափանված կոյուղագիծը

Նինոծմինդայի կենտրոնում վերականգնվել է խափանված կոյուղագիծը

Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի կոյուղագծի խցանման խնդիրը լուծվել է:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները վերացրել են խնդիրը։

Խնդիրն այն էր, որ խողովակը խցանվել էր մեծ քարով ու ծառի ճյուղերով, որոնք փակել էին գործող համակարգը։

Նշենք, որ մի քանի օր շարունակ խցանված էր Նինոծմինդա քաղաքի՝ Ազատության կենտրոնական փողոցով ձգվող կոյուղագիծը։ Գոյացել էր ջրափոս, և ջուրը սկսել էր հոսել կենտրոնական ճանապարհով: Կոյուղագծի հետ կապված խնդիրները սկսվել են մեկ շաբաթ առաջ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտից հետո: