Վրաստանում կթանկանա՞ հացը. Սիլագավաի պատասխանը

Վրաստանում կթանկանա՞ հացը. Սիլագավաի պատասխանը

Ներկայումս Վրաստանում հացի գնի թանկացման միտում չկա, ասել է Վրաստանի հացահատիկի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։

«Ինչ վերաբերում է հացի գնին, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ինքնարժեքի աճի միտում չկա, ոչ մի գործոն չի վկայում թանկացման մասին», – ասել է Սիլագավան։

Նրա խոսքով, առաջին հերթին թիվ մեկ ապրանքի թանկացում չի սպասվում՝ ելնելով Վրաստանի համար ցորենի ու ալյուրի շուկայում ներկայումս տիրող կայուն իրավիճակից։

Ինչպես նշել է Սիլագավան, վերջին երկու տարիներին ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով հացահատիկի շուկայում իրավիճակը լարված է, քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան ցորեն արտահանող առաջատար երկրներն են։