Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական եւ Սամեբա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում շարունակվելու են խմելու ջրի համակարգերի կառուցման աշխատանքները:
Ե՞րբ կմեկնարկեն եւ ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները զրուցեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Մնացական Բաբաջանյանի հետ:
Նրա խոսքով. «Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում մրցույթը կայացել է մեր համայնքի՝ Գորելովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Ժդանովական եւ Օրլովկա գուղերի աշխատանքների իրականացման համար: Գորելովկայում մասամբ աշխատանքները իրականացվել են, իսկ մնացած գյուղերում մոտ օրերս կմեկնարկեն»:
Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:
Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ժդանովականին գյուղական ծրագրով ինչպես անցած տարի այս տարի նույնպես իրականացվելու է ջրագծերի վերանորոգում: Այս տարի ամբողջովին այդ աշխատանքները ավարտին կհասցվեն, որտեղ փոխվելու է մոտ 1 կմ երկարությամբ ջրատար խողովակներ»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Հաղթող ընկերությունը պարտավոր է աշխատանքները իրականացնել օգոստոսի 17 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 14 շաբաթվա ընթացքում մինչեւ նոյեմբերի 22 -ը ներառյալ։
Կարդացեք նաեւ՝