Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ բանակցությունների

Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ բանակցությունների

Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Արդեն սկսվել է Արցախի պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ։

Ըստ տեղեկությունների, Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։