Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 22-24-ը շոգի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաքի, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։

Նրանց տեղեկություններով՝ Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +26, +28 աստիճան։