Ամրագոտիները չօգտագործելու համար նշանակվել է մինչև 100 հազար տուգանք

Ամրագոտիները չօգտագործելու համար նշանակվել է մինչև 100 հազար տուգանք

I-II եռամսյակում ամրագոտիները չօգտագործելու համար նշանակվել է մինչև 100 հազար տուգանք

Ընթացիկ տարվա I-II եռամսյակում ՆԳՆ-ն արձանագրել է 90 395 խախտում վարորդի կամ նրա կողքին նստած ուղեւորի կողմից ամրագոտի չօգտագործելու համար։

Պարեկային ոստիկանությունն ամենաշատ տուգանքները սահմանել է Թբիլիսիում, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում սանկցիան կիրառվել է 37058 դեպքում։

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ավտոմեքենա վարելիս վարորդի կամ նրա կողքին նստած ուղևորի կողմից ամրագոտի չկիրառելը հանգեցնում է ավտոմեքենայի վարորդի տուգանքի՝ 40 լարիի չափով։

Ըստ այդմ, դատելով խախտումների քանակից՝ ընթացիկ տարվա երկու եռամսյակում բյուջե է մուտքագրվել ավելի քան 3,6 մլն լարի տուգանք։