Երևանում տան վարձերը 2 ժամվա մեջ բարձրացել են

Երևանում տան վարձերը 2 ժամվա մեջ բարձրացել են

Երկու օր է Արցախից մեր հայրենակիցները գալիս են Հայաստան և մասնավորապես Երևան, երևանցիները փոխանակ կարեկցանքով վերաբերվեն թշնամու լայնածավալ հարձակումից մի կերպ փրկված մադկանց, որոշել են նրանց դժբախտության վրա փող աշխատել: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

Պարզվում է՝ Լիսթ էյեմում վերջին 3 ժամվա ընթացքում վարձակալության տրվող տների գները համատարած թարմացվել են: Երևանում հանձնվող բնակարանները կտրուկ թանկացել են 25,30, տեղ-տեղ՝ անգամ 50 հազար դրամով: Խոսքը վերջին մի քանի ժամվա մասին է, դիցուք՝ առավոտը հայտարարությունում նշված է եղել մի գնով, հիմա այն արժի 30 հազար դրամ ավել:

Ստացվում է՝ տան տերերը առիթը բաց չեն թողնում և մարդկանց դժբախտության վրա լրացուցիչ փող են աշխատում: