Պայթյունի հետևանքով բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում

Պայթյունի հետևանքով բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում

Արցախի ԱՆ-ն հայտարարություն է տարածել

▪︎ Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

▪︎ 7 հիվանդի կյանք հնարավոր չի եղել փրկել, նրանք մահացել են հիվանդանոցում։

▪︎ Պայթյունի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

▪︎ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։