Ամերիկայում վրացի է սպանվել. տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մարդասպանը նույնպես Վրաստանի քաղաքացի է

Ամերիկայում վրացի է սպանվել. տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մարդասպանը նույնպես Վրաստանի քաղաքացի է

Ամերիկայում վրացի է սպանվել. Բրուքլինում 43-ամյա Մամուկա Կուլոշվիլին դանակահարվել է իր տանը ծեծկռտուքի ժամանակ։ Կասկածյալը նույնպես Վրաստանի քաղաքացի է։ Ըստ ամերիկյան մամուլի՝ տղամարդիկ ընկերներ են եղել։

Ըստ ականատեսների՝ առերեսման ժամանակ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ 43-ամյա վրացի տղամարդու ընկերն ականատեսների աչքի առաջ խոհանոցային դանակով 15 հարված է հասցրել ու թաքնվել դեպքի վայրից։ Ոստիկանները նրան քիչ անց բերման են ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Մամուկա Կուլոշվիլին ստացած վնասվածքներից երկու շաբաթ անց մահացել է։

Ոստիկանությունը պարզում է հանցագործության շարժառիթը։