Նինոծմինդա քաղաքում ավարտվել են մայթերի վերանորոգումը

Նինոծմինդա քաղաքում ավարտվել են մայթերի վերանորոգումը

Նինոծմինդա քաղաքում ավարտվել է մայթերի վերանորոգումը. Աշխատանքներն իրականացրել է «Շպս Էմկ Գրուպ» շինարարական ընկերությունը։
Քաղաքի բնակիչներից հետաքրքրվեցինք՝ գո՞հ են նոր մայթերից։ Բնակիչների խոսքով, լավ է, որ քաղաքում նոր մայթեր են հայտնվել, գեղեցիկ տեսք ունեն։ Սակայն որոշ բնակիչներ գոհ չեն աշխատանքից, քանի որ անձրևի ժամանակ մայթից ամբողջ ջուրը լցվում է տուն։

Այս մասին ավելին կարող եք իմանալ աուդիո նյութում։

Radio NOR · Мы опросили жителей, довольны ли они новыми тротуарами.

Մայթերի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 479 հազար լարի գումար։ Աշխատանքների մրցույթը շահել է «Շպս էմկ գրուպ» շինարարական ընկերությունը՝ 465 182 լարի առաջարկով։
Մայթերը կառուցված են հետևյալ վայրերում՝ Հովսեփյան փողոցի խաչմերուկից մինչև Սպանդարյան փողոց (մի կողմից), Լիբերթի բանկից մինչև Կառլ Մարքս փողոցի խաչմերուկ (մի կողմից) և Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Ագրի-Չայ (բազմահարկ շենքի կողմից).