Արցախի զինված կազմավորումները հանձնել են շուրջ 667 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Արցախի զինված կազմավորումները հանձնել են շուրջ 667 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ակնայով Արցախի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 44 տոննա պարենամթերք և դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

« Արցախի ՊԲ-ի կողմից հանձնվել է 9 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 5 միավոր ՀՕՊ միջոցներ, 40 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 667 հազար միավոր զինամթերք»,– նշված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը: 1in.am