45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են

45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: Աղբյուրի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։