Վալեի թիվ 1 հանրային դպրոցի կենսաբանության ուսուցչուհին արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման

Վալեի թիվ 1 հանրային դպրոցի կենսաբանության ուսուցչուհին արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման

Վալե քաղաքի N1 հանրակրթական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ցիալա Սարիշվիլիին շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում։ Արդեն 50 տարի դպրոցներում զբաղվում է ուսուցչական-կրթական գործունեությամբ։

Ցիալա Սարաշվիլին պարգեւատրվել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից։

«Նա բարձր հեղինակություն է վայելում դպրոցում և հասարակության մեջ, միշտ աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, աշակերտների և նրանց ծնողների հանդեպ մոտեցմամբ, դասավանդման մեթոդներով ու ռազմավարությամբ, ոճով, ազնվությամբ։Նա ակտիվորեն ներգրավված է դպրոցական կյանքում։ 2022-2023 ուսումնական տարում դպրոցը լավագույն ուսուցչին շնորհել է վկայական»,- ասված է Վալեի թիվ 1 հանրակրթական դպրոցի տարածած տեղեկատվության մեջ։sknews.ge