Սամցխե-Ջավախեթիում ապօրինի անտառօգտագործման փաստեր են բացահայտվել

Սամցխե-Ջավախեթիում ապօրինի անտառօգտագործման փաստեր են բացահայտվել

Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ը բացահայտել են ապօրինի անտառօգտագործման 188 փաստ ամբողջ երկրում, այդ թվում՝ 27-ը՝ Սամցխե-Ջավախեթիում։

Ապօրինի անտառօգտագործման ամենաշատ դեպքերը՝ 43 դեպք է հայտնաբերվել Կախեթիում, 30 դեպք՝ Իմերեթիում, Սամցխե-Ջավախեթիում՝ 27, Աջարիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 23, Շիդա Քարթլիում՝ 20, Մցխեթա-Մթիանեթում՝ 7, Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթիում` 6, Գուրիայում` 5, Քվեմո Քարթլիում` 1: Ընդհանուր առմամբ հանվել է ապօրինի հնձված ավելի քան 193 խմ փայտանյութ:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սղոցարանի տեխնիկական կանոնակարգի 46 խախտում։ Նաև հանրապետության ողջ տարածքում հանվել է 4 միավոր չգրանցված սղոցարան։

Նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար։sknews.ge