Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը և երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա առթիվ։