Ախալցիխեում պարեկային տեսուչը ֆիզիկական բռնություն է գործադրել քաղաքացու վրա

Ախալցիխեում պարեկային տեսուչը ֆիզիկական բռնություն է գործադրել քաղաքացու վրա

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ կատարված հետաքննության արդյունքում Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի պարեկային տեսուչ Գ.Ի. -ն բացահայտվել է։

Քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին իրավապահը համաձայնեցված անձի հետ, Ախալցիխեում՝ գազալցակայանի տարածքում, վիճաբանության ժամանակ ֆիզիկական ոտնձգություն է կատարել քաղաքացու վրա, ինչի արդյունքում առողջությանը պատճառել է թեթեւ վնաս։

Գործակալության տվյալներով՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել պարեկային ոստիկանության աշխատակցին՝ խմբով առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է գործի քննությունը։ sknews.ge