Սամցխե-Ջավախեթիի ոստիկանները թողնում են աշխատանքը. Նրանց մեծ մասը ապաստան է փնտրում արտասահմանում

Սամցխե-Ջավախեթիի ոստիկանները թողնում են աշխատանքը. Նրանց մեծ մասը ապաստան է փնտրում արտասահմանում

Ըստ «Ֆորմուլա» հեռուստաընկերության՝ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության ստորաբաժանումների ոստիկանները թողնում են իրենց աշխատանքը։ Նրանց մեծ մասը ապաստան է փնտրում արտասահմանում, հիմնականում Ամերիկայում, և քաղաքական ապաստան խնդրում։Նրանցից մեկը խոսում է այն անարդար ու բռնի քաղաքականության մասին, որը, ըստ նրա, ստեղծվում է իրավապահ մարմիններում։

«(Մինչ աշխատանքից հեռանալու որոշում կայացնելը) իհարկե շատ նախադրյալներ կային։ Ինձ նման մարդիկ այստեղ [Ամերիկայում] բավականին շատ են, և մենք բոլորս ունենք նույն պատճառները՝ անհեռանկարություն, թերագնահատում, նեպոտիզմ, ոչ պրոֆեսիոնալ առաջնորդներ, ավելորդ է խոսել քաղաքական թեմայի մասին։Աշխատավարձը, բնականաբար, չի բհերիքել պարտքերին։ Ամիսից ամիս չէ, վերցնելուց հետո երրորդ-չորրորդ օրը այլեւս չունեի։ Վրաստանում բոլորը քաղաքական հետապնդման են ենթարկվում, հատկապես ոստիկանությունը։ Միայն իմ դիվիզիոնից Ամերիկայում յոթ հոգով ենք, մի քանիսը Լեհաստանում են, մի քանիսը Իռլանդիայում»,- ասում է նախկին ոստիկանը։

Նա խուսափում է բացահայտ խոսել ՆԳՆ-ում առկա խնդիրների մասին, քանի որ կարծում է, որ Վրաստանում մնացած ընտանիքին կարող է խնդիրներ առաջացնել։ Ըստ նրա՝ մարդիկ պաշտոնների են նշանակվում ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ անձնական կապերի պատճառով, եւ նրանց մեծ մասն անգամ չի կատարում իր պարտավորությունները։

«Դուրս կգայի ու ամեն ինչ կպատմեի հրապարակավ, բայց ես ընտանիք ունեմ ու չեմ ուզում, որ խնդիրներ ունենան։ Այս կառավարությունում երես առած հին տղաներից մի քանիսը, երկուս սատցող եղբայրներին նշանակեցին ավագներ։ Ոմանք ընդհանրապես աշխատանքի չեն գնացել, վերցրել են իրենց ծառայողական մեքենաները։Երբ քեզ հարցնում են՝ ինչո՞ւ զուգարան մտնելիս գլխարկդ չես դրել, և ինչո՞ւ երեքից ավելի չես կանգնեցրել, եթե տասը մեքենա է անցել, իսկ քո շեֆի եղբայրը, որը կանոնակարգում գրված է քո կողքին՝ իր գործերով ինչ-որ տեղ է գնացել իր ծառայողական մեքենայով, և նրանք ոչինչ չեն կարողացել անել դրա դեմ»,- ասում է նա։

Նախկին ոստիկանի խոսքով՝ համակարգը անարդար է վարվում քաղաքացիների հետ, հատկապես նրանց, ովքեր «Վրացական երազանքի» կողմնակից չեն։ Կուսակցությունը պաշտպանում է իրենց համակիրներին, հաճախ աչք է փակում հանցագործությունների վրա, հատկապես նախընտրական ժամանակաշրջանում։

Նա հիշում է, թե ինչպես են օգտագործվում վարչական ռեսուրսները, երբ Բիձինա Իվանիշվիլին այցելում էր Աբասթումանի։

«Մենք նման էինք Իվանիշվիլիի անձնական անվտանգությանը։ Երբ նա գալիս էր Աբասթումանի, երկու անձնակազ էր բարձրանում։ Գլխավորը նրան չխանգարելն էր, մեզ խստիվ արգելում էին բարձր խոսել։ Ես անձամբ հրահանգներ եմ ստացել Ադիկո Իվանիշվիլիից։Հարբած կամ «կայֆի» տակ գտնվող վարորդներին բաց թողնելը միայն այն պատճառով, որ նրանք ակտիվ աջակցում էին երազանքին, սովորական երևույթ էր ընտրությունների ժամանակ: Տեսել այն, որ մարդիկ բողոքում են այն բանի դեմ, ինչ դու ես բողոքում, բայց կանգնել հակառակ կողմում: Ընտրություններն ու հանրահավաքները մեր տառապանքն էին»,- ասում է նա։

Նախկին իրավապահն այժմ գտնվում է Ամերիկայում։ Նրա նման առնվազն յոթ ոստիկան, այդ թվում՝ Ախալցիխեից, լքել են երկիրը։ Նախկին ոստիկանները հաճախ քաղաքական ապաստան են խնդրում Ամերիկայից, Լեհաստանից և Իռլանդիայում։ Ըստ նրանց՝ գոյություն ունեցող ճնշման, անարդար համակարգի և ցածր վարձատրության պայմաններում հնարավոր չէ այստեղ աշխատել, հետևաբար, ցավոք, միակ լուծումը երկրից փախչելն է։ sknews.ge