Վրաստանում 9-ամյա տղան կրակել է դասընկերոջ վրա

Վրաստանում 9-ամյա տղան կրակել է դասընկերոջ վրա

Գուրջաանիի մունիցիպալիտետի Վազիսուբանի գյուղում (Կախեթի շրջան) օդամղիչ ատրճանակից իննամյա տղան վիրավորվել է աչքի շրջանում։

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հարեւանությամբ ապրող դասընկերների խաղի ժամանակ։ Նրանցից մեկը օդաճնշական զենքից պատահաբար կրակել է մյուսի վրա՝ գնդակը դիպել է աչքին:

Տուժած երեխան հոսպիտալացվել է տեղի հիվանդանոցում, սակայն ծանր վիճակի պատճառով շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Թբիլիսի։ Այս պահին տղայի վիճակը ծանր է։

Թե ինչպես է օդաճնշական զենքը հայտնվել երեխայի ձեռքում՝ դեռևս հայտնի չէ։ Ականատեսները պատմում են, որ այն պահվել է նրա ծնողների տանը։

Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ առողջությանը նվազ ծանր կամ ծանր վնաս պատճառելը» հոդվածով, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։